tert.am: Ճապոնիայի կառավարությունը 5 միլիոն դոլար կհատկացնի մի շարք միջազգային կազմակերպությունների՝ օգոստոսի 4-ին Բեյրութի նավահանգստում տեղի ունեցած հզոր պայթյունի հետևանքները վերացնելու համար: Այս մասին հայտնում է ТАСС-ը՝ հղում տալով երկրի ԱԳՆ տարածած հաղորդագրությանը:
Նշվում է, որ այդ գումարը կստանան Կարմիր Խաչի միջազգային կոմիտեն և ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամը (ՅՈՒՆԻՍԵՖ): Հատկացված միջոցները կօգտագործվեն հիվանդանոցների և Բեյրութի տուժած բնակիչների տների վերանորոգման, ինչպես նաև քաղաքացիներին սնունդով ապահովման համար:
comment.count (0)