«իԳործ» ծրագրի շրջանակում սփյուռքահայ մասնագետները աշխատանքի են անցնում ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում
17:20 - 04 սեպտեմբերի, 2020

«իԳործ» ծրագրի շրջանակում սփյուռքահայ մասնագետները աշխատանքի են անցնում ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում

«իԳործ» ծրագրի շրջանակում սփյուռքահայ մասնագետները աշխատանքի են անցնում ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում։

Այսօր նախարարությունում հանդիպում է կազմակերպվել ծրագրի շրջանակում հայտ ներկայացրած և ընտրության փուլը հաղթահարած երկու սփյուռքահայ մասնագետների հետ՝ կանադայից և Լիբանանիվ։ Նրանք կներգրավվեն նախարարության Հանրային ներդրումների քաղաքականության վարչության աշխատանքներում։ Մինչև հոկտեմբերի սկիզբ նրանց կմիանա ևս ութ սփյուռքահայ մասնագետ։ Նախարարության այլ ստորաբաժանումներում նույնպես սփյուռքահայ մասնագետների համալրում է սպասվում։

Նախարարության գլխավոր քարտուղար Արմեն Խաչատրյանը, ողջունելով սփյուռքահայ մասնագետներին, իր գոհունակությունն է հայտնել նախարարության գործունեության մեջ Սփյուռքի մեր հայրենակիցների ներգրավվելու առիթով և հույս հայտնել, որ նրանց մուտքը նախարարություն նոր թափ կհաղորդի աշխատանքների ընթացքին։

- Վստահ եմ, որ ձեր գիտելիքները և մասնագիտական կարողությունները գործադրելով, կնպաստեք նախարարության առջև դրված խնդիրների լուծմանը և տնտեսական ծրագրերի արդյունավետ իրականացմանը, - ասել է Արմեն Խաչատրյանը։

Հիշեցնենք, որ ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակի կողմից մեկնարկել է «իԳործ» ծրագիրը, որը հնարավորություն է ընձեռում սփյուռքահայ մասնագետներին աշխատելու Հայաստանի Հանրապետության պետական կառավարման համակարգի մարմիններում շուրջ մեկ տարի և ներդնել սեփական փորձն ու գիտելիքները համապատասխան ոլորտների բարելավման և զարգացման, քաղաքականությունների ու ծրագրերի մշակման գործում։

Նախատեսվում է, որ սփուռքահայ 100 բարձրակարգ մասնագետ մինչ տարեվերջ աշխատանքի կանցնի Հայաստանի պետական կառավարման մարմիններում։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել