Գերմանիայի արտգործնախարարը հայտարարել է Նավալնիի հարցով Ռուսաստանի գլխավոր դատախազության հարցման համաձայնեցման մասին |tert.am|
11:43 - 07 սեպտեմբերի, 2020

Գերմանիայի արտգործնախարարը հայտարարել է Նավալնիի հարցով Ռուսաստանի գլխավոր դատախազության հարցման համաձայնեցման մասին |tert.am|

tert.am: Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտգործնախարար Հայկո Մաասը տեղեկացրել է, որ իր գլխավորած գերատեսչությունը համաձայնեցրել է ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիի գործով իրավական օգնության մասին Ռուսաստանի ուղարկած հարցումը: Այս մասին տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:

«Դա նշանակում է, որ տեղեկատվությունը, որը խնդրում են տրամադրել, մեր կողմից կարող է տրամադրվել: Բայց դա (բազմաստիճան) ընթացակարգ է, որովհետև անընդհատ նոր տվյալներ են գալիս, Նավալնիին շարունակում են բուժել, ստուգվում է, թե որքան թույն է մնացել նրա օրգանիզմում»,-բացատրել է Գերմանիայի արտգործնախարարը:

Նախարարը հստակեցրել է, որ իրավաբանական օգնության հարցումը քննարկվում է տարբեր գերատեսչությունների կողմից, այդ թվում `որոշումը պետք է համաձայնեցվի նմուշները հետազոտած Charite կլինիկայի բժիշկների հետ:

«Հետազոտության արդյունքներում մենք խոսում ենք անձնական տվյալների մասին, թույլտվություն (փոխանցման համար) պետք է տա այն անձը, ում դրանք պատկանում են», - հավելել է Մաասը:

Նախարարը չի հստակեցրել, թե ով է տվյալ դեպքում անձնական տվյալների տերը: Սովորաբար, երբ խոսքը վերաբերում է առողջապահությանը, նկատի է առնվում «անհատականացված տվյալների հատուկ տեսակները»: Դրանք օրենքով պաշտպանված են երրորդ կողմերին փոխանցվելուց, սակայն ոստիկանությունը և դատախազությունը որոշակի դեպքերում կարող են պահանջել այդպիսի տեղեկատվություն:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել