Ժամանակավոր կսահմանափակվի Երևան-Սևան ճանապարհի Արզնու խճուղուց մինչև 1 կմ հեռավորությամբ տարածքի երթևեկությունը
13:46 - 07 սեպտեմբերի, 2020

Ժամանակավոր կսահմանափակվի Երևան-Սևան ճանապարհի Արզնու խճուղուց մինչև 1 կմ հեռավորությամբ տարածքի երթևեկությունը

Երևան-Սևան ավտոմայրուղու (Մ-4 ավտոճանապարհի Արզնու խճուղուց մոտ 1 կմ հեռավորությամբ) 2/7 հասցեում գտնվող հողատարածքի վրա պայթեցման եղանակով ժայռաբեկորների քանդման աշխատանքներ իրականացնելու նպատակով սեպտեմբերի 8-ին՝ ժամը 16.50-ից մինչև 17.10‚ սահմանափակվելու է Երևան-Սևան ավտոճանապարհի Արզնու խճուղուց մինչև մեկ կմ հեռավորությամբ տարածքի երթևեկությունը։

ՏԿԵ նախարարությունից հայցում են վարորդների ներողամտությունը պատճառվող անհանգստության համար։

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել