Կիևը ԵԱՀԿ-ին հայտնել է Դոնբասում հրադադարի ռեժիմի խախտման և ուկրաինացի զինծառայողի զոհվելու մասին |factor.am|
16:49 - 07 սեպտեմբերի, 2020

Կիևը ԵԱՀԿ-ին հայտնել է Դոնբասում հրադադարի ռեժիմի խախտման և ուկրաինացի զինծառայողի զոհվելու մասին |factor.am|

factor.am: Ուկրաինան հայտարարել է Դոնբասում հրադադարի ռեժիմի խախտման մասին։ Հաղորդվում է նաև ուկրաինացի մեկ զինծառայողի զոհվելու մասին, գրում է DW-ի ռուսական ծառայությունը։

Լուգանսկի ժողովրդական հանրապետության ոստիկանության վարկածով՝ ուկրաինական զինված ուժերի ուղղությամբ Լուգանսկի Պրիչեպիլովկա բնակավայրի շրջանում հրաձգություն է եղել, ինչի հետևանքով էլ զոհվել է զինծառայողը։

Մինչ այդ էլ հաղորդվել է Կրասնոգորկովկայի շրջանում ուկրաինական զինուժի ուղղությամբ կրակի արձակման և ուկրաինացի զինծառայողի վիրավորվելու մասին։ Այս ֆոնին Ուկրաինայի ԱԳ նախարար Դմիտրի Կուլեբան ռուսաստանցի պաշտոնակից Սերգեյ Լավրովի հետ հրատապ հեռախոսազրույց է խնդրել՝ ստեղծված իրադրությունը քննարկելու և ելքեր գտնելու համար։

«Կիևը անհապաղ կգործարկի հրադադարի ռեժիմի խախտմանն արձագանքման համակարգող մեխանիզմը՝ Վերահսկողության և համակարգման միասնական կենտրոնի հետ համագործակցությամբ, ինչպե նաև միջադեպի մասին տեղեկացրել է Ուկրաինայում ԵԱՀԿ հատուկ մոնիթորինգային առաքելությանը»,- ասել է Կուլեբան։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել