Վարչապետը Մովսես համայնքում բնակիչների հետ խոսել է ընթացող ճանապարհաշինարարական աշխատանքների մասին
17:17 - 07 սեպտեմբերի, 2020

Վարչապետը Մովսես համայնքում բնակիչների հետ խոսել է ընթացող ճանապարհաշինարարական աշխատանքների մասին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը  Մովսես համայնքի Սբ. Աստվածածին եկեղեցու բակում տեղի բնակիչների հետ զրույցի ժամանակ խոսել է գյուղում ընթացող ճանապարհաշինարարական աշխատանքների մասին: Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Փաշինյանը:

«300 տարվա պատմություն ունեցող գյուղն առաջին անգամ է, որ ունի ասֆալտապատ ճանապարհ: Եվ սա միայն հարկեր վճարող, պատասխանատու քաղաքացիների շնորհիվ է:

Մովսեսում քաղաքացիների հետ զրույցում ասել եմ՝ մեր նպատակն է՝ Երևանի Աբովյան փողոցից ու Հանրապետության Հրապարակից մինչեւ Մովսես ունենալ նույն որակի ճանապարհներ»,- գրել է Փաշինյանը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել