Ճապոնիան 6,3 մլրդ դոլար կհատկացնի կորոնավիրուսի դեմ պատվաստանյութերի գնումների համար |armenpress.am|
10:45 - 08 սեպտեմբերի, 2020

Ճապոնիան 6,3 մլրդ դոլար կհատկացնի կորոնավիրուսի դեմ պատվաստանյութերի գնումների համար |armenpress.am|

armenpress.am: Ճապոնիայի կառավարությունը սեպտեմբերի 8-ին հավանություն Է տվել 671,4 միլիարդ իենի (6,3 միլիարդ դոլարի) հատկացմանը նոր կորոնավիրուսի դեմ պատվաստանյութերի գնման համար: Այդ մասին Տոկիոյում կայացած մամուլի ասուլիսում հայտնել Է նախարարների կաբինետի գլխավոր քարտուղար Յոսիհիդե Սուգան։

«671,4 միլիարդ իենի չափով այդ միջոցները նախատեսված են առաջին հերթին կորոնավիրուսի դեմ պատվաստանյութերի գնումների համար: Մենք արդեն համապատասխան նախնական պարտավորագրեր ենք կնքել ԱՄՆ-ի եւ Մեծ Բրիտանիայի ընկերությունների հետ»,- ասել Է նա:

Գումարը կտրամադրվի լրացուցիչ բյուջեից, որը կառավարությունը հաստատել Է տնտեսության օժանդակման եւ կորոնավիրուսի դեմ պայքարի համար: Ճապոնիան արդեն պարտավորագրեր Է ստորագրել AstraZeneca բրիտանա-շվեդական դեղագործական ընկերության եւ եւ ամերիկյան Pfizer-ի հետ դրանց 120 միլիոն դեղաչափ փորձարարական պատվաստանյութերի գնման համար:

Ներկայումս Ճապոնիայի իշխանությունները բանակցություններ են վարում եւս հինգ օտարերկրյա ընկերությունների հետ:

Երկրում նաեւ կատարվում Է մի քանի պատվաստանյութերի մշակում եւ թեստավորում, սակայն հավանականություն կա, որ դրանց առեւտրային իրացումը կարող սկսվել ավելի ուշ, քան արտասահմանյան նմանակների վաճառքը, իսկ դեղաչափերի քանկը կլինի սահմանափակ: Ճապոնիայի կառավարությունն ապրիլին եւ հունիսին երկու անգամ հավանություն Է տվել ընթացիկ ֆինանսական տավա բյուջեում ուղղումներին: Դրանց միագումար ծավալը կազմել Է 57,5 տրիլիոն իեն (553 միլիարդ դոլար), հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել