Համալիրի տարածքում Կարեն Դեմիրճյանի արձանը կտեղադրվի
14:11 - 08 սեպտեմբերի, 2020

Համալիրի տարածքում Կարեն Դեմիրճյանի արձանը կտեղադրվի

Երևանի ավագանին այսօր որոշում է կայացրել  Երևան քաղաքի ավագանու 2019 թվականի դեկտեմբերի 25-ի N186-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու և գումար հատկացնելու մասին: Նախագծում կետ կա նաև Կարեն Դեմիրճյանի արձանի կառուցման վերաբերյալ:

«Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի հուլիսի 2-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի պետական բյուջում վերաբաշխում, Հայաստանի Հանրապետության կառավարության 2019 թվականի դեկտեմբերի 26-ի հ.1919-Ն որոշման մեջ փոփոխություններ ու լրացումներ կատարելու և Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը ու Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության կոմիտեին գումար հատկացնելու մասին» N 1128-Ն որոշումը, նախատեսվում է փոփոխություններ կատարել Երևան քաղաքի 2020 թվականի բյուջեում՝ մասնավորապես Երևան քաղաքի 2020 թվականի բյուջեի նպատակային հատկացումներն ավելացնել 60,014.0 հազ. դրամով, որը՝ Երևանքաղաքի 2020 թվականի բյուջեի ծախսային մասում, նախատեսվում է ամբողջությամ ուղղել ՀՀ պետական և հասարակական նշանավոր գործիչներին նվիրված հուշարձանների իրականացում ծրագրի շրջանակներում Կարեն Դեմիրճյանի անվան
մարզահամերգային համալիրի տարածքում Կարեն Դեմիրճյանի արձանի կառուցման աշխատանքների իրականացման համար»,- ասված է նախագծի հիմնավորման մեջ:

Երևանի ավագանին ընդունել է նախագիծը:

 

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել