Բելառուսի ընդդիմադիր գործիչներին բռնի ուժով արտաքսել են երկրից. Ուկրաինայի ՆԳՆ
 |shantnews.am|
14:16 - 08 սեպտեմբերի, 2020

Բելառուսի ընդդիմադիր գործիչներին բռնի ուժով արտաքսել են երկրից. Ուկրաինայի ՆԳՆ |shantnews.am|

shantnews.am: Բելառուսցի ընդդիմադիր գործիչներ Անտոն Ռոդնենկովի և Իվան Կրավցովի ելքը Բելառուսից եղել է բռնի արտաքսում։ Корреспондент պարբերականի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Ուկրաինայի ներքին գործերի փոխնախարար Անտոն Գերաշչենկոն։

«Իմ կողմից ավելացնում եմ՝ դա չի եղել կամավոր մեկնում։ Դա եղել է սեփական երկրից բռնի արտաքսում։ Մարիա Կոլեսնիկովային չի հաջողվել արտաքսել Բելառուսից, որովհետև այդ խիզախ կինը միջոցներ է ձեռնարկել իրեն սահմանից այն կողմ անցկացնելու քայլերի դեմ։ Նա մնացել է Բելառուսի Հանրապետության տարածքում․․․ Նրա կյանքի և առողջության ողջ պատասխանատվությունը կրում է անձամբ Ալեքսանդր Լուկաշենկոն»,- գրել է փոխնախարարը Facebook-ի իր էջում։

Интерфакс-Украина լրատվամիջոցը հաղորդում է, որ Կոլեսնիկովան չի հատել Ուկրաինայի հետ սահմանը, քանի որ բռնի արտաքսման ժամանակ պատռել է իր անձնագիրը, ուստի ուկրաինացի սահմանապահները նրան չեն թողել Ուկրաինայի տարածք։

Միևնույն ժամանակ Բելառուսի Պետական սահմանային կոմիտեն հայտարարել է, որ Ռոդնենկովին և Կրավցովին ձերբակալել են Ուկրաինայի տարածքում։ Ուկրաինական սահմանապահները ընդդիմադիր գործիչների ձերբակալության մասին ոչինչ չեն հաղորդում։

Հիշեցնենք՝ սեպտեմբերի 7-ին տեղեկություններ էին տարածվե, որ Միսնկի կենտրոնում առևանգել են Համակարգող խորհրդի անդամ Մարիա Կոլեսնիկովային։ Նրա հետ միասին անհետացել էին նաև Կրավցովը և Ռոդնենկովը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել