Ընկերությունն իր ողջ պատմության ընթացքում կա՛մ աշխատել է վնասով, կա՛մ չնչին շահույթով. «Արաբկիր նախագիծ» ՓԲԸ-ն լուծարվեց
 |tert.am|
15:49 - 08 սեպտեմբերի, 2020

Ընկերությունն իր ողջ պատմության ընթացքում կա՛մ աշխատել է վնասով, կա՛մ չնչին շահույթով. «Արաբկիր նախագիծ» ՓԲԸ-ն լուծարվեց |tert.am|

tert.am: Երևանի ավագանու նիստում Արաբկիր վարչական շրջանի ղեկավար Արամ Դանիելյանը ներկայացրեց Երևանի «Արաբկիր նախագիծ» ՓԲԸ-ը լուծարման ավագանու որոշումը:

Նա նշեց, որ Արաբկիր նախագիծ ՓԲԸ-ը հիմնադրվել է 2009 թվականին և 2011 թվականի ավագանու որոշմամբ կառավարման լիազորությունները պատվիրակվել են վարչական շրջանի ղեկավարին: Նրա հավաստմամբ՝ ընկերությունը հիմնականում զբաղվել է նախագծային և  նախահաշվային աշխատանքների կատարմամբ:

«Ընկերությունն իր ողջ պատմության ընթացքում կա՛մ աշխատել է վնասով, կա՛մ չնչին շահույթով 1.5-2 տոկոս, ընդամենը 2019 թվականին է ընկերությունն իր շահույթը բարձրացրել 20 տոկոս: Ընդհանուր բաժնետիրականության մասին օրենքով, երբ բաժնետիրական ընկերությունը երկու կամ ավել տարիներ իր կանոնադրական կապիտալի նկատմամբ բացասական ցուցանիշներ է ցույց տվել՝ օրենքի ուժով պարտավոր է գնալ լուծարման»,- ասաց նա:

Նա նշեց, որ ընկերությունը մասնավորին վաճառելու մտադրություն է եղել, սակայն ընկերության գործունեության հետ կապված կան իրավական խնդիրներ՝ քրեական գործ է հարուցվել տնօրենի կատարած աշխատանքների վերաբերյալ:

«Ընկերությունը հունվարից 2 աշխատակից ուներ՝ տնօրեն և հաշվապահ և նրանց աշխատավարձերը, հարկային պարտավորությունները և դրանք չկատարելու պատճառով առաջացող տոկոսները բեռ են Երևան համայնքի վրա և նպատակահարմար է լուծարել և օր առաջ գործունեությունը դադարեցնել»,- ընդգծեց Արամ Դանիելյանը՝ հավաստիացնելով, որ ընկերության աշխատողներին տեղավորել են այլ աշխատավայր:

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել