Օգոստոսի 24-ից 28-ը Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինն արձանագրել է խախտման 25 դեպք, որից 23-ով հաշվարկվել է 6 մլն 803 հազար ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս
16:41 - 08 սեպտեմբերի, 2020

Օգոստոսի 24-ից 28-ը Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինն արձանագրել է խախտման 25 դեպք, որից 23-ով հաշվարկվել է 6 մլն 803 հազար ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս

ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կողմից 2020 թվականի օգոստոսի 24-ից 28-ն ընկած ժամանակահատվածում կատարված աշխատանքների վերաբերյալ հաշվետվություն է հրապարակվել։

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կողմից իրականացված ստուգումների, շրջայցերի, վարչական վարույթի գործերի քննության ընթացքում արձանագրվել է 25 դեպք, որից 23 դեպքով հաշվարկվել է 6․803․500 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, 2 դեպքով նշանակվել է  140․000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։

Նախկինում արձանագրված 14 դեպքով հաշվարկվել է 246․770․000 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, նշանակվել է 770․000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։

Մասնավորապես`

Բուսական աշխարհի պահպանության ոլորտ

Արձանագրված 23 դեպքով հաշվարկվել է 6․803․500 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս։

Նախկինում արձանագրված 3 դեպքով հաշվարկվել է 50․000 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, նշանակվել է 300․000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։

Նախկինում իրականացված 1 ստուգման արդյունքում հաշվարկվել է 11․470․000 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս։

Կենդանական աշխարհի պահպանության ոլորտ

Արձանագրված 2 դեպքով նշանակվել է 140․000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։

Նախկինում արձանագրված 2 դեպքով հաշվարկվել է 235․250․000 ՀՀ դրամի չափով շրջակա միջավայրին հասցված վնաս, նշանակվել է 70․000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։

Մթնոլորտային օդի և ջրերի պահպանության, թափոնների տեղաբաշխման, հողերի օգտագործման և պահպանման ոլորտ

Նախկինում արձանագրված  8 դեպքով նշանակվել է 400․000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։

ՀՀ ԱՆ ՀԿԱԾ է ուղարկվել 1 գործ (161.200 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք)։

Նշված ժամանակահատվածում ՀՀ պետական բյուջե մուտքագրվել է 942․500 ՀՀ դրամ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել