Շրջածախ առևտուր պետք է իրականացվի բացառապես ձեռքից` վաճառվող ապրանքները չդնելով գետնին. Հովիկ Սաֆարյան  |tert.am|
17:17 - 08 սեպտեմբերի, 2020

Շրջածախ առևտուր պետք է իրականացվի բացառապես ձեռքից` վաճառվող ապրանքները չդնելով գետնին. Հովիկ Սաֆարյան |tert.am|

tert.am: Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի առևտրի և սպասարկման վարչության պետ Հովիկ Սաֆարյանն այսօր ընթացող ավագանու նիստի ժամանակ ներկայացրեց Երևան քաղաքի վարչական տարածքում գտնվող պետության և համայնքային սեփականություն հանդիսացող ընդհանուր օգտագործման տարածքներում՝ փողոցներ, հրապարակներ, զբոսայգիներ և այլն շրջածախ առևտրի ներկայացնող պայմանները, ապրանքների տեսակները և թույլատրելի վայրերի մասին նախագիծը:

«Նախագծով նախատեսվող հիմնական իրավակարգավորումներն են՝ Երևան քաղաքի վարչական տարածքում գտնվող պետության համայնքային սեփականութուն հանդիսացող ընհանուր օգտագործման տարածքներում շրջածախ առևտուր իրականացնելու թույլտվությունը տրամադրում է Երևանի քաղաքապետը,  կամ վարչական շրջանի ղեկավարը:

Շրջածախ առևտուր պետք է իրականացնի բացառապես ձեռքից՝ վաճառվող ապրանքները չդնելով գետնին: Վաճառքի կամ ցուցադրման համար չեն կարող օգտագործվել գետնին դրվող տակդիրներ և սայլակներ, կամ շարժական այլ միջոցներ»,- նշեց Հովիկ Սաֆարյանը:

«Իմ քայլ» խմբակցության ավագանու անդամ Իզաբելլա Աբգարյան հետաքրքվեց, թե նրանք ում գործունեությունը ուզում են կարգավորեն, տեղյակ են և նրանց կարծիքները ներառնվել է նախագիծը մշակելիս, հովիկ Սաֆարյանը պատասխանեց.

«Իրավական ակտը հրապարակվել է, եթե ասեմ կոնկրետ աշխատանք ենք տարել՝ կոնկրետ մարդկանց հետ՝ ոչ, նման աշխատանք չի արվել: Ուղղակի մենք ժամանակին ուսումնասիրել ենք շրջածախ առևտրի խնդիրը և եկեք հստակ տարանջատենք՝ շրջածախ առևտուրը դա ձեռքից վաճառվելու դեպքերն են, ոչ թե փողոցային առևտուրը»:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել