«Մեծ Յոթնյակի» երկրների ԱԳՆ ղեկավարները ՌԴ-ին կոչ են արել պատասխանատվության ենթարկել Ալեքսեյ Նավալնիի հետ կապված իրավիճակի մեղավորներին |tert.am|
08:56 - 09 սեպտեմբերի, 2020

«Մեծ Յոթնյակի» երկրների ԱԳՆ ղեկավարները ՌԴ-ին կոչ են արել պատասխանատվության ենթարկել Ալեքսեյ Նավալնիի հետ կապված իրավիճակի մեղավորներին |tert.am|

tert.am: «Մեծ Յոթնյակի» երկրների ԱԳՆ ղեկավարները երեքշաբթի ՌԴ-ին կոչ են արել պատասխանատվության ենթարկել ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիի հետ կապված իրավիճակի մեղավորներին: Այս մասին հայտնում է ТАСС-ը:

«Քիմիական զենքի ցանկացած կիրառում անընդունելի է և հակասում է նման զենքի կիրառումն արգելող միջազգային նորմերին: Մենք՝ «Մեծ Յոթնյակի» երկրների ԱԳՆ ղեկավարներս, ՌԴ-ին կոչ ենք անում հրատապ կարգով ապահովել լիակատար թափանցիկություն այս սարսափեցնող թունավորման հարցում մեղավորներին պատասխանատվության ենթարկելու առումով»,- նշվում է համատեղ հայտարարությունում, որը տարածել է ԱՄՆ Պետդեպի մամուլի ծառայությունը:

Նշվում է, որ  G7-ի երկրները «ուշադրությամբ կհետևեն», թե ինչ ՌԴ-ում ինչ արձագանք կտրվի Նավալնիի հետ տեղի ունեցածին:

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել