Քաղաքապետարանը հերքում է «Հաղթանակ» զբոսայգում կամ հարակից տարածքում երկնաքերերի կառուցման լուրերը
19:17 - 09 սեպտեմբերի, 2020

Քաղաքապետարանը հերքում է «Հաղթանակ» զբոսայգում կամ հարակից տարածքում երկնաքերերի կառուցման լուրերը

Երևանի քաղաքապետարանը հերքում է այն տեղեկությունները, թե մայրաքաղաքի «Հաղթանակ» զբոսայգում կամ հարակից տարածքում երկնաքերեր են կառուցվում: Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է քաղաքապետի մամուլի խոսնակ Հակոբ Կարապետյանը:

«Մի քանի լրատվակայքեր տեղեկություն են շրջանառում՝ «Հաղթանակ զբոսայգում ծառեր են կտրվել, իսկ տեղում երկնաքերեր են կառուցվելու» վերնագրով՝ հղում անելով սոցցանցային մի գրառում: Հայտնում եմ, որ տեղեկությունը իրականությանը չի համապատասխանում. Հաղթանակ զբոսայգում կամ հարակից տարածքում երկնաքերեր չեն կառուցվում: Առավել ևս, Հաղթանակ զբոսայգու տարածքում ծառեր չեն հատվում»,- գրել է Կարապետյանը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել