Արցախի նախագահն  ընդունել է «Իզմիրլյան» հիմնադրամի պատասխանատուներին
19:48 - 09 սեպտեմբերի, 2020

Արցախի նախագահն ընդունել է «Իզմիրլյան» հիմնադրամի պատասխանատուներին

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը սեպտեմբերի 9-ին ընդունել է «Իզմիրլյան» հիմնադրամի տնօրեն Արմեն Չոբանյանին և փոխտնօրեն Բաբկեն Բաբայանին:

Երկրի ղեկավարը բարձր է գնահատել հիմնադրամի գործունեությունը՝ նշելով, որ կառույցն առաջիններից էր, որ աջակցության ձեռք մեկնեց Արցախին: Հանրապետության նախագահի խոսքերով՝ «Իզմիրլյան» հիմնադրամի շնորհիվ հատկապես վերջին տարիներին հաջողությամբ կյանքի են կոչվել կրթական, ականազերծման և մի շարք այլ ծրագրեր, որոնք կարևոր նշանակություն ունեն արցախահայության համար:

Նա իր երախտագիտությունն է հայտնել Իզմիրլյան ընտանիքին հայրենանվեր գործունեության համար՝ ընդգծելով կառավարության՝ հետայսու ևս ակտիվ համագործակցությունը շարունակելու պատրաստակամությունը:

«Իզմիրլյան» հիմնադրամի պատասխանատուներն իրենց հերթին շնորհակալություն են հայտնել նախագահին ջերմ ընդունելության համար և նշել, որ պատրաստ են քննարկել նոր առաջարկներ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել