Փոփոխություններ են կատարվել Ուկրաինա մուտքի կանոններում
09:43 - 10 սեպտեմբերի, 2020

Փոփոխություններ են կատարվել Ուկրաինա մուտքի կանոններում

Ուկրաինայում Հայաստանի դեսպանությունը տեղեկացնում է, որ Ուկրաինայի կառավարության նոր որոշմամբ այսօրվանից որոշակի փոփոխություններ և հստակեցումներ են տեղի ունեցել օտարերկրացիների և քաղաքացիություն չունեցող անձանց Ուկրաինա մուտք գործելու կանոններում, որոնք առայժմ կգործեն մինչև 2020թ. սեպտեմբերի 28-ը։ Ըստ այդմ՝

  • Ընդլայնվել է Ուկրաինայի քաղաքացիների հարազատների ցուցակը, ովքեր կարող են հատել սահմանը. այժմ մուտքի արգելքը չի տարածվում այն անձանց վրա, ովքեր Ուկրաինայի քաղաքացու տատիկը կամ պապիկն են:

  • Արգելվել Է Ուկրաինայի տարածքով տարանցումը։ Առայժմ չի հաջողվել պարզել, թե արգելքը տարածվու՞մ է նաև «Բորիսպիլ» օդանավակայանի տարանցիկ գոտում մնացող ուղևորների վրա, թե ոչ (կհայտնենք լրացուցիչ)։

  • Հստակեցվել են կրթության նպատակով Ուկրաինա մեկնողների կատեգորիաները. թույլատրվում է այն անձանց մուտքը, ովքեր սովորելու են միայն բարձրագույն ուսումնական հաստատություններում։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել