Կորոնավիրուսի զոհերի թիվն աշխարհում անցավ 900 հազարը, վարակվածների թիվը մոտենում է 28 միլիոնին, բուժվածներինը՝ 19 միլիոնին |azatutyun.am|
11:14 - 10 սեպտեմբերի, 2020

Կորոնավիրուսի զոհերի թիվն աշխարհում անցավ 900 հազարը, վարակվածների թիվը մոտենում է 28 միլիոնին, բուժվածներինը՝ 19 միլիոնին |azatutyun.am|

azatutyun.am: Կորոնավիրուսի համաճարակի զոհերի ընդհանուր թիվն աշխարհում գերազանցել է 903 հազարը: ԱՄՆ Ջոնս Հոփքինսի համալսարանի հրապարակած տվյալներով՝ վարակվածների թիվը մոտենում է 27,9 միլիոնին, հիվանդությունից բուժվածներինը՝ 18,8 միլիոնին:

Մահվան դեպքերի թվով առաջին տեղում ԱՄՆ-ն է, երկրորդը՝ Բրազիլիան, երրորդ տեղում Հնդկաստանն է:

Շատ երկրներում հիվանդության տարածման աճ է նկատվում: Սեպտեմբերի 14-ից Մեծ Բրիտանիայում 6-ից ավելի մարդկանց հավաքները կարգելվեն, այս կանոնի խախտման համար 100 ֆունտ, իսկ կրկնակի խախտման համար՝ արդեն 3200 ֆունտ ստեռլինգ տուգանք է նախատեսված: Նոր կանոնները չեն տարածվի դպրոցների, աշխատավայրերի վրա, նաև չեն գործի հարսանիքների ու թաղումների դեպքում: Առայժմ երկրում թույլատրվում են մինչև 30-հոգանոց հավաքները:

Բրիտանիայում կարանտին էր սահմանվել մարտի վերջին, մայիսից սկսեցին աստիճանաբար վերացնել սահմանափակումները, բայց դրանցից մի քանիսը դեռ ուժի մեջ են:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել