Բերդի տարածաշրջանի սահմանամերձ 8 համայնքների թաքստոցները համալրվեցին անհրաժեշտ պարագաներով
13:14 - 10 սեպտեմբերի, 2020

Բերդի տարածաշրջանի սահմանամերձ 8 համայնքների թաքստոցները համալրվեցին անհրաժեշտ պարագաներով

Գլխավոր լուսանկարը՝ Նարեկ Ալեքսանյանի/hetq.am/

Սեպտեմբերի 8-ին և 9-ին Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը, «Վորլդ Վիժն Հայաստանի» Գործառնությունների տնօրեն Մարինա Հովհաննիսյանը, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ և նվիրատուներ այցելեցին Բերդի տարածաշրջան՝ ծանոթանալու սահմանամերձ համայնքների թաքստոցների իրավիճակին և հանձնելու թաքստոցների և ապաստարանների համալրման համար անհրաժեշտ հիմնական պարագաներ։ Այս մասին ասվում է «Վորլդ Վիժնի» տարածած հաղորդագրությունում:

Այս տարի հուլիսին «Վորլդ Վիժն Հայաստանը» սկսեց դրամահավաք, որի նպատակն էր կենսական միջոցներով համալրել Բերդ, Արծվաբերդ, Չորաթան, Տավուշ, Մովսես, Չինարի, Ներքին Կարմիրաղբյուր, Այգեպար սահմանամերձ համայնքների թաքստոցները։

Ըստ հաղորդագրության՝ համագործակցելով Տավուշի մարզպետարանի հետ՝ Վորլդ Վիժնի մասնագետները նշեցին թաքստոցների և ապաստարանների հիմնական կարիքները՝ 

  • ջրի բաքեր՝ ծորակով,
  • էլեկտրական գեներատորներ,
  • լապտերներ՝ հոսանքից լիցքավորվող մարտկոցով,
  • քնապարկեր,
  • ծածկոցներ,
  • դեղարկղեր՝ առաջին անհրաժեշտության դեղորայքով և պարագաներով,
  • բարձրախոսներ (рупор):


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել