Ես չեմ լսել, որ համավարակի ժամանակ որևէ պետություն հարկային բեռ է ավելացնում. աբսուրդ է այս պահին նման բան անելը. հագուստի և կոշիկի ներկրմամբ զբաղվող տնտեսվարող |tert.am|
13:41 - 10 սեպտեմբերի, 2020

Ես չեմ լսել, որ համավարակի ժամանակ որևէ պետություն հարկային բեռ է ավելացնում. աբսուրդ է այս պահին նման բան անելը. հագուստի և կոշիկի ներկրմամբ զբաղվող տնտեսվարող |tert.am|

tert.am: Ես չեմ լսել այնպիսի պետության մասին, որը համավարակի ժամանակ հարկային բեռ է ավելացնում: Աբսուրդ է այս պահին նման բան անելը: Այս մասին կառավարության դիմաց հագուստ ու կոշիկ ներկրող քաղաքացիների բողոքի ակցիայի ընթացքում հայտարարեց մասնակիցներից մեկը:

Նա նշեց, թե գրեթե երկու ամիս փակ են եղել առևտրի կենտրոնները, իսկ այս իրավիճակում պարզապես անկարող են մի քանի անգամ ավելի մաքսային վճարում կատարել:

Անդրադառնալով տնտեսավարողների և ՊԵԿ փոխնախագահի՝ երեկ կայացած հանդիպմանը՝ ակցիայի մասնակիցները նշեցին, թե թեև մի քանի հարցի վերաբերյալ ընդհանուր հայտարարի են եկել, սակայն իրենց խնդրին ամբողջական լուծում չի տրվել, դրա համար պահանջում են մեկ տարի շարունակել աշխատել նախկին պայմաններով և ներկրվող ապրանքի 1 կգ-ի համար վճարել նախկին չափով:

Ակցիայի մեկ այլ մասնակից էլ նշեց՝ կորոնավիրուսի պայմաններում դժվարություններն ավելացել են, խանութներ են փակվում, աշխատանքը պահելու խնդիր կա:

«Պանդեմիայից դուրս չենք եկել, վիճակը շատ ծանր է: Ժամանակ տվեք՝ շնչենք, հետո այդ հարցը քննարկեք: Թող մեկ տարի ժամանակ տան, մտնեն, ստուգեն առևտրի շուկաները, աշխուժությունը ստուգեն, հետո կանչեն փոքր ու միջին ձեռնարկատերերիս, քննարկենք, որոշեն ավելացման չափը»,-ասաց նա:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել