Մարինա Բազաեւան չի ընդունում ապօրինի շինարարության փաստը եւ որոշել է դատի տալ Գյումրու համայնքապետարանին |hetq.am|
16:20 - 10 սեպտեմբերի, 2020

Մարինա Բազաեւան չի ընդունում ապօրինի շինարարության փաստը եւ որոշել է դատի տալ Գյումրու համայնքապետարանին |hetq.am|

hetq.am: Գյումրու պատմական կենտրոնում՝ «Կումայրի» պատմամշակութային արգելոց-թանգարանի տարածքում կառույցի սեփականատեր լինելն ենթադրում է որոշակի պարտավորությունների ու պայմանների կատարում, որոնք սովորաբար վերաբերում են շինության արտաքին տեսքի, որոշ դեպքերում էլ ներքին ինտերիերի պահպանմանը: Դրանք սահմանվել են արգելոցի ձեւավորումից(ՀԽՍՀ կառավարության 1980թ.-ի որոշմամբ) հետո՝ այն տարատեսակ աղավաղումներից զերծ պահելու համար: «Կումայրի» պատմամշակութային արգելոց թանգարանն, իր իրավասությունների սահմաններում կարող է արգելել կամ դադարեցնել արգելոց թանգարանի տարածքում և արգելոցի կառուցապատման կարգավորման ու բնապատկերի (լանդշաֆտի) պահպանման գոտիներում որևէ կառուցապատում, եթե դրանք իրականացվում են գործող օրենսդրության պահանջների կամ նախագծային խախտումով:  

Գյումրու գլխավոր ճարտարապետ Հենրիկ Գասպարյանն ասում է, որ արգելոցի տարածքում կառույցների մի քանի խումբ է ձեւավորված: Առաջինը՝ պատմամշակութային հուշարձան համարվողներն են, երկրորդ խումբը՝ կառույցներ, որոնք մշակութային արժեք չեն, սակայն ճարտարապետական լուծումներով ամբողջացնում են տվյալ փողոցի տեսքը: Երրորդ խումբը երկրաշարժից հետո առաջացած ազատ տարածքներում կառուցվող շինություններն են, որոնք պետք է համահունչ լինեն հարեւանությամբ գտնվող 19-րդ դարավերջի եւ 20-րդ դարասկզբին կառուցվածներին: Հաջորդ խումբը վերականգնման ենթակա շինություններն են, որոնք պարտադիր պետք է իրականացվեն ճակատային մասի պահպանմամբ: Երկրաշարժից կիսավեր դարձած պատմաճարտարապետական հուշարձանների համար էլ պահանջ է դրվում վերակառուցում՝ նախկին տեսքի ամբողջական վերարադրությամբ:

Այլ է խնդիրը, թե շինությունների սեփականատերերից ամեն մեկն ինչպիսի մոտեցում է ցուցաբերում հարցին, եւ որտեղ է սկսվում ու ավարտվում շինության նկատմամբ պատասխանատվությունը: 

 

 

Արդեն երկրորդ տարին է Գյումրու պատմական կենտրոնում, Շիրազի փողոցում գործում է «Հայ Ասպետ» հյուրատունը: Սեփականատերը՝ Մարինա Բազաեւան, երբ 15 տարի առաջ գնում էր թիվ 53 տունը, տեղյակ էր, որ վերականգնողական աշխատանքներ սկսելիս՝ պարտավորվելու է զերծ մնալ ճարտարապետական խեղաթյուրումներից: 2018թ-ի փետրվարին «Հետք» -ն անդրադարձել էր https://hetq.am/hy/article/86074 հյուրատան սեփականատիրոջ գործունեությանը: Փաստն այն է, որ Մարինային հաջողվել էր փրկել ու վերականգնել Գյումրու 19-րդ դարավերջին բնորոշ ճարտարապետական լուծումներով հետաքրքրություն ներկայացնող եզակի կառույցներից մեկը: Շիրազի փողոցի սկզբնամասում գտնվող տունը վերակառուցումից հետո հրապուրում է բազմաթիվ զբոսաշրջիկների, որոնք կարող են սեփականատիրոջ թույլտվությամբ, պարզապես շրջել շինության ներսում, դիտել, իհարկե, եթե այդ պահին հյուրատանը հանգստացողներ չկան: «Հայ Ասպետ» հյուրատունը մեծ հետաքրքրություն է վայելում հատկապես արտերկրի մեր հայրենակիցների մոտ:

 

 

Սեպտեմբերի 6-ին համացանցում սկսեցին լուսանկարներ տարածել, որտեղ պարզ երեւում է, որ հյուրատան վրա երկրորդ հարկ է ավելանում: Հավելյալ հարկաբաժի՞ն, թե՞ ձեղնահարկ, շինության նախնական տեսքի աղավաղու՞մ, թե հյուրատան սեփականատիրոջ բարեխղճությանն ապավինած ամենաթողություն: Ինչու՞ է հյուրատան վերականգնման ընթացքում իր բծախնդրությամբ աչքի ընկած սեփականատերը գնում նման կտրուկ քայլերի: Մարինա Բազաեւան պնդում է, որ ոչ մի անօրինություն տեղի չի ունեցել. «Մինչեւ իմ գնելը, իսկ դա 15 տարի առաջ էր, տունը ծառայել է որպես խանութ, նկուղն ու ձեղնահարկն օգտագործել են, որպես պահեստ: Սա մեզ համար նաեւ հիմք էր մտածելու, որ որեւէ անօրինական բան չենք անում, ընդամենն օգտագործում ենք նախկինում եղած հնարավորությունները»:

 

 

Գյումրու փոխքաղաքապետ Ռուբեն Սանոյանի փոխանցմամբ, համայնքապետարանը Մարինա Բազաեւայից դիմում-նամակ ստացել է օգոստոսի 26-ին, որտեղ սեփականատերը նշել է հյուրատան վրա հավելյալ հարկաբաժնի կառուցման մտադրության մասին: «Դիմումը մենք ստացել ենք, բայց էնպես չէ, որ դա սեփականատիրոջը պիտի հիմք տար առանց պատասխանը ստանալու շինարարություն սկսել,-նկատում է Ռուբեն Սանոյանը,-նման դեպքերում ընթացակարգ գոյություն ունի:

Նախ ցանկացած նմանատիպ դիմում քննարկվում է մեր քաղաքաշինական խորհրդում, հետո այն ուղարկվում է մարզպետարանի համապատասխան բաժին, այնտեղից էլ Երեւան՝ քաղաքաշինության կոմիտե, իր պարտադիր կարծիքը պետք է հայտնի նաեւ ԿԳՄՍ նախարարությունը: Դիմումի հետ պետք է պարտադիր լինի էսքիզ, որ հասկանալի լինեն փոփոխության թերությունները կամ առավելությունը: Պարտադիր է սեյսմիկ ծառայության գնահատականը, քանի որ դարն ապրած շինություն է»:

Փոխքաղաքապետը համաձայն է, որ Գյումրու պատմական կենտրոնում քայքայումից փրկվող, ճիշտ վերականգնվող ցանկացած շինություն ոչ միայն սեփականատիրոջ, այլեւ՝ համայնքի հպարտությունն է: Սակայն նեղված է Բազաեւայի հայտարարությունից, թե երբ պետք է պարծենալ՝ վարչապետին իր հյուրատուն են ուղեկցում, իսկ երբ իրեն պետք է տանիքի հարցը կարգավորել, ապա ապօրիննություն են որակում: 

Շարունակությունը՝ hetq.am-ում


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել