Բեյրութի նավահանգստում բռնկված հրդեհի հետևանքով տուժածներ չկան. Շահան Գանտահարյան |armenpress.am|
16:22 - 10 սեպտեմբերի, 2020

Բեյրութի նավահանգստում բռնկված հրդեհի հետևանքով տուժածներ չկան. Շահան Գանտահարյան |armenpress.am|

armenpress.am: Սեպտեմբերի 10-ին Լիբանանի մայրաքաղաք Բեյրութի նավահանգստի տարածքում բռնկված հրդեհի հետևանքով քաղաքացիներ չեն տուժել:

Այս մասին ասաց Լիբանանի «Ազդակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Շահան Գանտահարյանը:

«Հրդեհի հետևանքով ոչ ոք չի վնասվել և բոլորը տարհանվել են:  Այս պահին հրշեջ-փրկարարներ են դեպքի վայրում աշխատում, որպեսզի մարեն հրդեհը: Այնտեղ աշխատողներ են եղել, որոնք տարհանվել են, ոչ ոք չի տուժել: Մոտ 1 ամիս առաջ տեղի ունեցած պայթյունի նման միջադեպ չէ, բարեբախտաբար, սակայն մարդկանց մոտ խուճապ կա»,- նշեց Գանտահարյանը:

«Ալ Արաբիա» հեռուստաալիքի տվյալներով՝ հրդեհը սկսվել է ավտոդողերի և վառելիքա-քսուքային նյութերի պահեստումորը գտնվում Է ծովային նավահանգստի գոտում:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել