Էրդողանի կառավարության գործողությունները մեծ պետությանը հարիր չեն․ Մակրոն |azatutyun.am|
17:03 - 10 սեպտեմբերի, 2020

Էրդողանի կառավարության գործողությունները մեծ պետությանը հարիր չեն․ Մակրոն |azatutyun.am|

azatutyun.am: Ֆրանսիական Կորսիկա կղզում այսօր մեկնարկում է Միջերկրական ծովի ավազանի եվրոպական յոթ պետությունների՝ Ֆրանսիայի, Իտալիայի, Իսպանիայի, Պորտուգալիայի, Հունաստանի, Կիպրոսի և Մալթայի ղեկավարների գագաթաժողովը։

Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնի խոսքով՝ օրակարգային գլխավոր թեման Միջերկրական ծովի էներգակիրներով հարուստ արևելյան հատվածում Թուրքիայի գործողությունների զսպման հարցն է։

«Թուրքիան Կիպրոսի բացառիկ տնտեսական գոտում հորատման գործողություններ է իրականացնում, ինչը անընդունելի է։ Գործ ունենք միմյանց հաջորդող սադրանքների հետ, ինչը հարիր չէ [Թուրքիայի նման] մեծ պետությանը։ Երբ մենք խոսում ենք Միջերկրական ծովում խաղաղության հաստատման մասին, պետք է կարողանանք Թուրքիայի հետ համակեցության որոշակի մոդել գտնել։

Դրա հետ մեկտեղ, մենք՝ եվրոպացիներս, նախագահ Էրդողանի կառավարության հետ հարաբերություններում պետք է հստակ և վճռական պահելաձև որդեգրենք։ Դա, սակայն, վերաբերում է կառավարությանը, բայց ոչ թուրքական պետությանը կամ ժողովրդին», - հայտարարել է Մակրոնը՝ նշելով, որ Ֆրանսիան Անկարայի հետ հարաբերություններում լարումն ավելացնելու նպատակ չունի։

«Մենք ցանկանում ենք խուսափել իրադրության հետագա լարումից։ Դա, սակայն, չի նշանակում, որ մենք կրավորական կամ հանդուրժող դիրք ենք գրավելու», - նշել է Մակրոնը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել