ԱԱՏՄ-ն մեկ ու կես ամսում ստացել է 51 դիմում բողոք՝ աշխատանքային իրավունքների խախտման մասին
19:40 - 10 սեպտեմբերի, 2020

ԱԱՏՄ-ն մեկ ու կես ամսում ստացել է 51 դիմում բողոք՝ աշխատանքային իրավունքների խախտման մասին

Վերջին մեկ ու կես ամսվա ընթացքում ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը ստացել է 51 դիմում բողոք, որոնք վերաբերում են գործատուների կողմից աշխատանքային օրենսդրության, աշխատանքային իրավունքի նորմեր պարունակող այլ նորմատիվ իրավական ակտերի, կոլեկտիվ և աշխատանքային պայմանագրերի պահանջների խախտմանը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը:

«Հիշեցնեմ, որ ՀՀ կառավարության նախաձեռնությամբ 2020թ. ապրիլի 29-ին փոփոխություն կատարվեց ՀՀ աշխատանքային և վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքերում, ինչը հնարավորություն տվեց տեսչական մարմնին արտակարգ դրության ընթացքում քննել քաղաքացիներից ստացված դիմում բողոքները, որոնք վերաբերում են աշխատանքային իրավունքներն:

Դիմում բողոքների հիման վրա ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնում հարուցվել են վարչական վարույթներ, վարչական վարույթների արդյունքում տնտեսավարող սուբյեկտներին՝ ի դեմս կազմակերպության ղեկավարների տրվել են պարտադիր կատարման կարգադրագրեր և կիրառվել են վարչական պատասխանատվության միջոցներ»,- գրել է նա։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել