ԱԱՏՄ-ն պլանային ստուգումներ է իրականացնում դեղերի և աշխատանքային անվտանգության ոլորտներում
20:40 - 10 սեպտեմբերի, 2020

ԱԱՏՄ-ն պլանային ստուգումներ է իրականացնում դեղերի և աշխատանքային անվտանգության ոլորտներում

Տարեկան ծրագրով նախատեսված պլանային իր ստուգումները ՀՀ առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմինն արդեն սկսել է։

Ինչպես հայտնեցին ՀՀ առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնից, դրանք այս փուլում ընթանում են, մասնավորապես, դեղերի եւ աշխատանքային անվտանգության ոլորտներում։

Ստուգումների պատշաճ անցկացմանն առնչվող կազմակերպչական հարցեր են քննարկվել Շիրակի եւ Լոռու մարզերը սպասարկող ԱԱՏՄ հյուսիսային տարածքային կենտրոնում, ուր այսօր աշխատանքային այց էին կատարել ՀՀ ԱԱՏՄ ղեկավարի տեղակալ Սուրեն Ամիրյանը, ԱԱՏՄ որակի ապահովման վարչության պետ Թագուհի Հակոբյանը, Երեւանի տարածքային կենտրոնի պետի տեղակալ Մարիետա Հախվերդյանը։

Սուրեն Ամիրյանը մեկնարկած եւ անցկացվելիք ստուգումների ընթացքին առնչվող հանձնարարականներ է տվել։ «ԱԱՏՄ տարեկան ստուգումները լինելու են ուղեցուցային եւ առաջին անգամ անցկացվելու են կառավարության հաստատած ստուգաթերթերով, ուստի ոլորտային ստուգումների գործընթացում հարկ է բացառել որեւէ խախտում կամ կոռուպցիոն ռիսկ, լրջագույնս հետեւել ուղեցույցով հաստատված կարգին, ստուգումներն անցկացնել օրենքով ԱԱՏՄ-ին տրված լիազորությունների սահմանում»,-շեշտել է ԱԱՏՄ ղեկավարի տեղակալը։

Համավարակով պայմանավորված՝ ԱԱՏՄ տարեկան ծրագրով նախատեսված ստուգումների մեկնարկը հետաձգվել էր։ Սակայն ներկայում խնդիր է դրված տարեկան ծրագիրն իրականացնել պատշաճ եւ ժամանակին։

Աշխատանքային քննարկման ժամանակ ամփոփվել են նաեւ համավարակի տարածումը կանխելու նպատակով Հյուսիսային տարածքային կենտրոնի իրականացրած լայնածավալ ստուգայցերի արդյունքները։ Այս ստուգայցերը, որպես այդպիսին, լուրջ փորձառություն էին ստուգում իրականացնող մասնագիտական խմբերի համար՝ նկատել է Ամիրյանը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել