Հայաստանը շարունակելու է օգտագործել միջազգային մեխանիզմներն ու հարթակները ահաբեկչության դեմ պայքարի հարցում. Լիլիթ Մակունց |shantnews.am|
13:51 - 11 սեպտեմբերի, 2020

Հայաստանը շարունակելու է օգտագործել միջազգային մեխանիզմներն ու հարթակները ահաբեկչության դեմ պայքարի հարցում. Լիլիթ Մակունց |shantnews.am|

shantnews.am: ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել ԱՄՆ-ում 19 տարի առաջ տեղի ունեցած ահաբեկչական գործողության մասին:

«2001-ի սեպտեմբերի 11-ի ահաբեկչական գործողությունները Ամերիկայի Միացյալ Նահանգներում ողբերգություն էին ոչ միայն ամերիկացի ժողովրդի, այլև ամբողջ աշխարհի համար։

Հայ ժողովուրդը, ինչպես աշխարհի առաջադեմ հանրությունը, նույնպես դատապարտում է ահաբեկչությունը և վստահ է, որ ահաբեկչությունը սահմաններ չի ճանաչում և կարող է հաղթահարվել ու կանխվել միայն համատեղ ջանքերի միջոցով, ուստի այդ հարցում համագործակցությունն ԱՄՆ-ի հետ շատ կարևոր է։ Հայաստանը շարունակելու է օգտագործել գոյություն ունեցող միջազգային տարբեր մեխանիզմներն ու հարթակները ահաբեկչության դեմ պայքարի հարցում։

Հայ-ամերիկյան բարեկամական խմբի անունից մեր զորակցությունն ենք հայտնում ամերիկացի ժողովրդին և մեր գործընկերներին»,- գրել է նա։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել