Պորոշենկոյի դեմ 15 նոր քրեական գործ է հարուցվել |tert.am|
19:42 - 11 սեպտեմբերի, 2020

Պորոշենկոյի դեմ 15 նոր քրեական գործ է հարուցվել |tert.am|

tert.am: Պյոտր Պորոշենկոյի դեմ 15 քրեական գործ է հարուցել, հայտնել է նրա փաստաբան Իգոր Գոլովանը, գրում է ria.ru-ն։

Գոլովանի խոսքով՝ Պորոշենկոյին մեղադրում են ՔՕ-ի 15 հոդվածների, այդ թվում ՝ «տարածքային ամբողջականության նկատմամբ ոտնձգության», «պետական իշխանության զավթման», «պետական դավաճանության», «ուրիշի սեփականության յուրացման», «ահաբեկչության ֆինանսավորման» և «համակարգչային ցանցերի էլեկտրոնային հաշվիչ մեքենաների աշխատանքին միջամտելու» համար:

Նշվում է, որ նախկին նախագահն այս գործերում դեռևս որևէ դատավարական կարգավիճակ չունի։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել