Պաշտպանը միջնորդել է համաներում կիրառել Վաչագան Ղազարյանի նկատմամբ. նա մեղադրանքը չի ընդունում |armtimes.com|
10:05 - 12 սեպտեմբերի, 2020

Պաշտպանը միջնորդել է համաներում կիրառել Վաչագան Ղազարյանի նկատմամբ. նա մեղադրանքը չի ընդունում |armtimes.com|

armtimes.com: Սերժ Սարգսյանի թիկնազորի նախկին պետ Վաչագան Ղազարյանը չի ընդունում անզգուշությամբ ծանր հետեւանքներ առաջացնելով՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու վերաբերյալ իրեն առաջադրված մեղադրանքը:

Վաչագան Ղազարյանի պաշտպան Մհեր Հակոբյանն ասաց, որ իր պաշտպանյալը տվել է ցուցմունք՝ ամբողջովին հերքելով մեղադրանքում նշված հանգամանքները:

Սա Վաչագան Ղազարյանի վերաբերյալ ՀՔԾ-ում քննվող այս պահին միակ գործն է. նրան եւ նրա կնոջը՝ Ռուզաննա Բեգլարյանին վերաբերող մեկ այլ քրեական գործ ամիսներ առաջ կարճվեց՝ հանցագործությամբ պատճառած վնասի՝ 2 միլիարդ 837 միլիոն ՀՀ դրամի փոխհատուցման հիմքով:

Հանցակազմի բացակայության հիմքով կարճվել էին նաեւ Վաչագան Ղազարյանի կողմից իր ունեցած դրամական միջոցների իրական չափի մասին հայտարարագրման ենթակա տվյալները թաքցնելու, ապօրինի հարստանալու փաստի առթիվ հարուցված քրեական գործերը, ինչպես նաեւ՝ Ղազարյանի եւ նրա կնոջ կողմից «Յանս» ակումբի նախկին գլխավոր հաշվապահ Սուսաննա Արիստակեսյանից ենթադրյալ շորթում կատարելու դեպքով հարուցված քրեական գործը: Վերջին քրեական գործի կարճման դեմ Արիստակեսյանը բողոք է ներկայացրելդատարան. այն դեռեւս քննության փուլում է:

Վաչագան Ղազարյանի վերաբերյալ նոր քրեական գործի մասին մեր հարցերին է պատասխանել նրա պաշտպան Մհեր Հակոբյանը.

- Պարո՛ն Հակոբյան, Ձեր պաշտպանյալն առհասարակ հերքե՞լ է այն հանգամանքը, որ ՊՊԾ ծառայողը աշխատանքի չի հաճախել եւ փոխարենը որպես վարորդսպասարկել է իր ընտանիքին:

- Այո, նման բան չի եղել: Ես ՀՔԾ հաղորդագրությունը չեմ կարդացել, այստեղ կարեւոր է այն հանգամանքը, թե ընտանիքին սպասարկել ասելով՝ ի՞նչ նկատի ունեն. եթե նկատի ունեն, որ աշխատանքի չի հաճախել ոչ մի անգամ, ոչինչ չի արել, ապա այդպես չէ:

-Այո, հաղորդագրության մեջ այդպես է նշված:

-Նա հաճախել է աշխատանքի, հանձնարարություններ արել է, եւ դա միայն ցուցմունքներով չէ, պետական պահպանության տարածքներ ելումուտ է ունեցել, իսկ այնտեղ ամեն անգամ հաշվառվում է՝ երբ չի գնացել, թող ՀՔԾ-ն գնա, դրանք ուսումնասիրի:

-Բայց հնարավոր համարո՞ւմ եք, որ դրան զուգահեռ որոշ դեպքերում նաեւ սպասարկած լինի ընտանիքին:

-Հնարավոր է, ինչո՞ւ ոչ, ինչ-որ բան կա՞ բացառող. հիմա որ Նիկոլ Փաշինյանի վարորդը նրա կնոջը տեղ տանի, պիտի գործ հարուցվի՞:

-Տվյալ դեպքում կարգավիճակները շատ տարբեր են (նշենք, որ վարչապետի կնոջն ի պաշտոնե տրամադրվում է թե վարորդ, թե պետական պահպանություն,-խմբ.):

-Ի՞նչն է տարբեր, այն ժամանակ էլ են պաշտոնատար անձինք եղել: Ինչ գրված է, բացարձակ սուտ է, Վաչագան Ղազարյանը նորմալ աշխատելէ, նորմալ իր ծառայությունը կատարել է, թող մի դեպք վկայակոչեն, որ նրա ծառայության ընթացքում մի թերություն կամ անդառնալի կորուստ է եղել, նոր նման հաղորդագրություն տարածեն:

-Ձեզ հայտնի՞ է՝ինչի հիման վրա է նրան մեղադրանք առաջադրվել, ի՞նչ է դրված մեղադրանքի հիմքում:

- ՀՔԾ-ի մեղադրանքին այս պահին չեմ ուզում գնահատական տալ, այս պահին մենք ծանոթ ենք միայն դրան եւ մեր ցուցմունքին:

-Իր դեմ ցուցմունք կա՞:

-Դե, ենթադրվում է, որ կա:

- Տեղյա՞կ եք, թե ում ցուցմունքն է:

-Դա միայն նախաքննության ավարտից հետո կիմանանք:

-Որեւէ առերեսում չի՞ եղել Ձեր պաշտպանյալի մասնակցությամբ կամ քննչական այլ գործողություններ չե՞ն եղել:

-Ոչ, ոչ մի քննչական գործողություն չի եղել, մի անգամ կասկածյալ են ներգրավվել, այսօր էլ մեղադրանք են առաջադրել:

Շարունակությունը՝ armtimes.com-ում


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել