Մեծ Բրիտանիայում վերսկսվել են AstraZeneca ընկերության պատվաստանյութի կլինիկական փորձարկումները |tert.am|
21:15 - 12 սեպտեմբերի, 2020

Մեծ Բրիտանիայում վերսկսվել են AstraZeneca ընկերության պատվաստանյութի կլինիկական փորձարկումները |tert.am|

tert.am: Նոր տեսակի կորոնավիրուսի դեմ բրիտանական պատվաստանյութի փորձարկումները վերսկսվել են Մեծ Բրիտանիայում: Ինչպես հայտնում է ТАСС գործակալությունը, խոսքը Օքսֆորդի համալսարանի և AstraZeneca բրիտանա-շվեդական դեղագործական ընկերության համատեղ մշակման պատվաստանյութի մասին է:

«AZD1222 պատվաստանյութի կլինիկական փորձարկումները վերսկսվել են Մեծ Բրիտանիայում, երբ Դեղամիջոցների վերահսկման գործակալությունը հաստատել է, որ այն անվտանգ է»,- ասվում է ընկերության հաղորդագրության մեջ:

Ընկերությունից հիշեցնում են, որ սեպտեմբերի 6-ին իրենք կամավոր կերպով դադարեցրել են փորձարկումները գիտափորձի ընթացքը գնահատելու համար, որպեսզի անկախ հանձնաժողովները կարողանան ուսումնասիրել դեղամիջոցի անվտանգության մասին տվյալները:

Հիշեցնենք, որ ընկերության պատվաստանյութի կլինիկական փորձարկումների երրորդ փուլը դադարեցվել էր Մեծ Բրիտանիայում, Բրազիլիայում, ԱՄՆ-ում, Հարավաֆրիկյան Հանրապետությունում, Ճապոնիայում և Ռուսաստանում՝ պարզելու համար գիտափորձին մասնակցող կամավորներից մեկի առողջական վիճակի վատթարացման պատճառը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել