Ամերիկյան ընկերությունն օգնել է արգելափակել համացանցը Բելառուսում. Bloomberg
 |shantnews.am|
11:40 - 13 սեպտեմբերի, 2020

Ամերիկյան ընկերությունն օգնել է արգելափակել համացանցը Բելառուսում. Bloomberg |shantnews.am|

shantnews.am: Ցանցային սարքավորումների ամերիկյան արտադրող Sandvine Inc.-ը բելառուսական իշխանություններին վաճառել է տեխնիկա, որը թույլ է տալիս զտել երկրի մուտքային և ելքային ինտերնետ թրաֆիկի մինչև 40 տոկոսը։ Այս մասին է վկայում ընկերության ղեկավարության խոսակցության ձայնագրությունը աշխատակիցների հետ, որը հայտնվել է Bloomberg-ի տրամադրության տակ։

Հեռախոսազրույցի ձայնագրությունում Sandvine-ի ղեկավարությունը հաստատում է, որ Բելառուսի իշխանություններին հատուկ սարքավորումներ են տրամադրել, որի օգնությամբ օգոստոսի 9-ին Բելառուսում արհեստականորեն արգելափակել են ինտերնետը:

Sandvine-ի ղեկավարությունը հավաստիացնում է, որ ընկերությունը չի խախտել Բելառուսի դեմ ամերիկյան պատժամիջոցները, ինչպես նաև հանգում է այն եզրակացության, որ համացանցում որոշակի նյութերի հասանելիության սահմանափակումը «մարդու իրավունքների մաս չէ»:

Բացի այդ, ինչպես վկայում է խոսակցության ձայնագրությունը, Sandvine ընկերությունը մտադիր է այդ տեղեկատվությունը գաղտնի պահել և սպառնում է իր աշխատակիցներին աշխատանքից ազատել դրա տարածման դեպքում:

Հիշեցնենք, որ օգոստոսի 9-ից Բելառուսում ինտերնետի հետ կապված խնդիրներ են առաջացել։ Բելառուսի խոշորագույն ինտերնետ-օպերատոր «Բելթելեկոմը» հայտարարել է «արտաքին ալիքների հետ կապված խնդիրների» մասին:

Իր հերթին, Ալեքսանդր Լուկաշենկոն ասել է, որ ինտերնետը Բելառուսում արգելափակում են «դրսից»: Նա հերքել է, որ երկրում ինտերնետն անջատվում է իշխանությունների նախաձեռնությամբ։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել