152 նոր դեպք. Կորոնավիրուսը Վրաստանում
12:09 - 13 սեպտեմբերի, 2020

152 նոր դեպք. Կորոնավիրուսը Վրաստանում

StopCov հատուկ կայքը տեղեկացնում է, որ Վրաստանում վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավիրուսի 152 նոր դեպք է հաստատվել։

6-ով ավելացել է ապաքինվածների թիվը։ Ընդհանուր վարակվածների 62%-ն արդեն դուրս է գրվել (1369 մարդ)։

Վրաստանում փետրվարի 26-ից (այդ օրն է գրանցվել վարակի 1-ին դեպքը) մինչ հիմա լաբորատոր հաստատվել է կորոնավիրուսի 2 227 դեպք, որոնցից 19-ը` մահվան ելքով։

Ըստ երկրի հիվանդությունների կանխարգելման և հանրային առողջության ազգային կենտրոնի տվյալների` սեպտեմբերի 13-ի դրությամբ ավելի քան 470.600 մարդ  թեստավորվել է։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել