Կրեմլի խոսնակը՝ Նավալնիի գործը քննելու և Պուտինի հետ Բելառուսի նախագահի հանդիպման մասին

 |factor.am|
14:22 - 13 սեպտեմբերի, 2020

Կրեմլի խոսնակը՝ Նավալնիի գործը քննելու և Պուտինի հետ Բելառուսի նախագահի հանդիպման մասին |factor.am|

factor.am: Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը վերահաստատեց Գերմանիայի կողմից Մոսկվային ուղղված հորդորը, որպեսզի ապացույցներ տրամադրեն Ռուսաստանի ընդդիմադիր առաջնորդ Ալեքսեյ Նավալնիին անցյալ ամիս թունավորվելու մասին. գրում է VOA-ն:

Պեսկովն ասաց, որ լիարժեք քրեական գործ կարող է հարուցվել միայն այն դեպքում, երբ Ռուսաստանը թունավորման ապացույց տեսնի. «Մենք չէինք ցանկանա և չենք սիրում, երբ այլ երկրներ մեզ թելադրում են, թե ինչ դատական գործընթացներ սկսենք, երբ և ինչ հիմքերով»:

Հարցին, թե արդյոք Նավալնիի թունավորումը կարող է ազդել առաջիկա տարածաշրջանային ընտրություններում Կրեմլի աջակցությունը վայելող թեկնածուների համբավի վրա, Պեսկովը պատասխանեց, որ կառավարությունը նման «մտահոգություններ» չունի:

 

 

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել