«Ինտերֆաքս»․ Իրավապահները Մինսկում օդ են կրակել՝ փորձելով կանխել ցուցարարների կուտակումները |azatutyun.am|
19:30 - 13 սեպտեմբերի, 2020

«Ինտերֆաքս»․ Իրավապահները Մինսկում օդ են կրակել՝ փորձելով կանխել ցուցարարների կուտակումները |azatutyun.am|

azatutyun.am: Բելառուս իրավապահները քիչ առաջ օդ են կրակել՝ փորձելով կանխել ընդդիմադիր ցուցարարների կուտակումները երկրի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի կեցավայր «Դռոզդի» պետական ամառանոցի հարևանությամբ։ Այս մասին հաղորդում է ռուսական «Ինտերֆաքս» գործակալությունը՝ նշելով, որ Մինսկում ընթացող բողոքի ակցիաների մասնակիցների թիվը, որոշ գնահատականներով, երեկոյան կողմ հասել է 150 հազարի։

Օրվա ընթացքում Մինսկի ոստիկանությունը փորձում էր կանխել ընդդիմադիրների մեծ շարասյան ձևավորումը, բերման է ենթարկվել բողոքի ակցիաների առնվազն 250 մասնակից։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել