Ռուսաստանի տեղական ընտրություններում Նավալնու կողմնակիցները զգալի հաջողություններ են արձանագրել Սիբիրում |azatutyun.am|
14:26 - 14 սեպտեմբերի, 2020

Ռուսաստանի տեղական ընտրություններում Նավալնու կողմնակիցները զգալի հաջողություններ են արձանագրել Սիբիրում |azatutyun.am|

azatutyun.am: Ռուսաստանում ամփոփում են սեպտեմբերի 11-13-ը կայացած տեղական ընտրությունների արդյունքները։

Պաշտոնական տվյալների համաձայն` կիրակնօրյա ընտրություններում իշխող «Եդինայա Ռոսիա» կուսակցությունը զգալի հաջողությունների է հասել։ Երկրի 18 մարզերում և երկրամասերում գործող նահանգապետերին հաջողվել է վերընտրվել առաջին իսկ փուլում։ «Եդինայա Ռոսիա»-ն մեծամասնություն է ստացել նաև 11 մարզերում ընտրված տեղական խորհրդարաններում։

Ընտրական այս փուլում ևս ընդդիմադիր առաջնորդ Ալեքսեյ Նավալնու կողմնակիցները կյանքի են կոչել «Խելացի քվեարկության» մարտավարությունը՝ կոչ անելով ընտրողներին քվեարկել իշխող կուսակցությունը չներկայացնող և հաղթելու քիչ թե շատ լուրջ շանսեր ունեցող ցանկացած թեկնածուի օգտին։ Այս մարտավարությունը որոշակի հաջողություններ է արձանագրել Սիբիրում։ Ալեքսեյ Նավալնիի Տոմսկի և Նովոսիբիրսկի տեղական շտաբների ղեկավարներն ընտրվել են քաղաքային խորհուրդների կազմում։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել