Արցախում հաստատվել է կորոնավիրուսային վարակի 2 նոր դեպք: Վարակակիրները Ստեփանակերտի և Նորշենի բնակիչներ են, ովքեր նախօրոք մեկուսացված էին և կորոնավարակի տարածման առումով վտանգ չեն ներկայացնում, հաղորդում է Լեռնային Ղարաբաղի առողջապահության նախարարությունը:

Ըստ նույն աղբյուրի՝ առողջացել է 1 քաղաքացի:

Առայսօր Արցախում նոր կորոնավիրուսային հիվանդությունը հաստատվել է 337 մարդու մոտ, որից 296-ը հաղթահարել է այն: Փաստացի բուժում է ստանում 39, ընդհանուր մեկուսացված է 81 քաղաքացի:

Թեստավորումների նպատակով 64 նմուշառում է իրականացվել: Մինչ օրս կատարվել է 12 հազար 935 փորձանմուշի հետազոտություն, ասված է հաղորդագրությունում:

Հիշեցնենք՝ Արցախում կորոնավիրուսի 2 վարակակիր մահացել է այլ պատճառներով, COVID-19-ից մահվան դեպքեր չեն արձանագրվել: