ԱԱԾ-ն Իշխան Զաքարյանին բերման ենթարկելու հետ կապված տեղեկատվություն այս պահին չունի |24news.am|
17:46 - 14 սեպտեմբերի, 2020

ԱԱԾ-ն Իշխան Զաքարյանին բերման ենթարկելու հետ կապված տեղեկատվություն այս պահին չունի |24news.am|

24news.am: Ազգային անվտանգության ծառայության մամուլի կենտրոնը Վերահսկիչ պալատի նախկին նախագահ Իշխան Զաքարյանի, նրա որդու ու եղբոր բերման ենթարկելու վերաբերյալ այս պահին տեղեկատվություն չունի։ Այս մասին հայտնեց ԱԱԾ մամուլի կենտրոնի պետ Արթուր Գևորգյանը։

Մամուլում տեղեկություն էր շրջանառվում, որ ԱԱԾ-ն բերման է ենթարկել Իշխան Զաքարյանին: Բերման են ենթարկել նաև նրա որդուն, եղբորը և մի քանի այլ անձանց: Ընդ որում, որդու առաջնեկն այսօր առաջին դասարան էր գնալու, և ընտանիքը երեխայի առաջին ուսումնական տարին էր նշելու:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել