Արայիկ Հարությունյանը հաստատել է Արցախի անվտանգության խորհրդի նոր կազմը
18:06 - 14 սեպտեմբերի, 2020

Արայիկ Հարությունյանը հաստատել է Արցախի անվտանգության խորհրդի նոր կազմը

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը սեպտեմբերի 14-ին ստորագրել է հրամանագիր ԱՀ Անվտանգության խորհրդի նոր կազմը հաստատելու մասին: Այս մասին հայտնեցին Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:

          Անվտանգության խորհրդի կազմում են.

  1. Արցախի Հանրապետության Նախագահ
  2. Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ
  3. Արցախի Հանրապետության պետական նախարար
  4. Արցախի Հանրապետության Անվտանգության խորհրդի քարտուղար
  5. Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի ղեկավար
  6. Արցախի  Հանրապետության պաշտպանության նախարար-պաշտպանության բանակի հրամանատար
  7. Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար
  8. Արցախի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության  տնօրեն
  9. Արցախի Հանրապետության ոստիկանության պետ
  10. Արցախի Հանրապետության Նախագահի գլխավոր խորհրդական-հատուկ հանձնարարություններով դեսպան
  11. Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի հրամանատարի առաջին տեղակալ-շտաբի պետ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել