Բելառուսներն իրենք պետք է առանց արտաքին ճնշման կարգավորեն երկրում ստեղծված իրավիճակը. Պուտին |tert.am|
09:11 - 15 սեպտեմբերի, 2020

Բելառուսներն իրենք պետք է առանց արտաքին ճնշման կարգավորեն երկրում ստեղծված իրավիճակը. Պուտին |tert.am|

tert.am: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կարծիք է հայտնել, որ Բելառուսի քաղաքացիները ինքնուրույն և առանց արտաքին ճնշման պետք է գլուխ հանեն երկրում ստեղծված իրավիճակից: ТАСС գործակալության փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Պուտինը՝ երկուշաբթի Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ հանդիպմանը:

«Մենք կողմ ենք, որ բելառուսներն իրենք առանց արտաքին ճնշման և հուշումների՝ հանգիստ ռեժիմով և երկխոսությամբ գլուխ անեն այս իրավիճակից և գան ընդհանուր որոշման»,- ասել է ՌԴ առաջնորդը:

Վերջինս հայտարարել է, որ տրամաբանական, նպատակահարմար և պատեհաժամ է համարում Լուկաշենկոյի առաջարկը Բելառուսի Սահմանադրության մեջ փոփոխություններ անելու մասին:

ՌԴ նախագահի խոսքով՝ Ռուսաստանը հավատարիմ է Բելառուսի հետ բոլոր պայմանավորվածություններին, այդ թվում և Դաշնային պետության և ՀԱՊԿ ձևաչափերում:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել