Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Երևանի Ռաֆայել Իշխանյանի անվան N 153 հիմնական դպրոցի բացման արարողությանը։

Վերակառուցված դպրոցում սովորում է շուրջ 700 աշակերտ, սակայն պայմանները թույլ են տալիս, որ այն ընդունի մինչեւ 950 երեխայի։

Վերակառուցման ընդհանուր բյուջեն կազմել է 1,3 մլրդ դրամ։