tert.am: Սահմանի այդ հատվածում հրադադարի ռեժիմը երեկ չի խախտվել, ո՛չ ՀՀ զինված ուժերի կողմից, ո՛չ էլ հակառակորդի կողմից: Այս մասին ասաց ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը՝ անդրադառնալով Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությանը:

Նշենք, որ ադրբեջանական կողմը հայտնում է, թե սեպտեմբերի 14-ի երեկոյան հայկակական կողմը կրակ է բացել Գաջալի գյուղի ուղղությամբ,  ինչի հետևանքով ունեն վիրավոր: