Մենք մեր գործընկերներին պաշտպանելու խնդիր չունենք, մենք օբյեկտիվություն պարզելու խնդիր ունենք. Ալեն Սիմոնյան |tert.am|
13:51 - 15 սեպտեմբերի, 2020

Մենք մեր գործընկերներին պաշտպանելու խնդիր չունենք, մենք օբյեկտիվություն պարզելու խնդիր ունենք. Ալեն Սիմոնյան |tert.am|

tert.am: Ես դրական եմ գնահատում քննիչ հանձնաժողովի ստեղծումը, բայց ոչ այն կոնտեքստում, որը նշվում է: Այս մասին Ազգային ժողովում ասաց ԱԺ փոխնախագահ Ալեն Սիոմոնյանը՝ անդրադառնալով կորոնավիրուսի տարածումը կանխելու, վիրուսի դեմ պայքարի, համաճարակի հետևանքների մեղմման կամ վերացման ուղղությամբ ՀՀ կառավարության և պարետատան իրականացրած միջոցառումների արդյունավետությունը, ինչպես նաև արտակարգ դրության ժամանակահատվածում մարդու իրավունքների, հիմնարար ազատությունների սահմանափակումների արդյունավորությունը և իրավաչափությունը ուսումնասիրող ՀՀ ԱԺ-ի քննիչ հանձնաժողովի անդամների թիվը սահմանելու մասին որոշմանը:

Նա նշեց, որ հանձնաժողովում ցանկանում է քննարկել նաև ընդդիմության գործունեությունը: «Մենք Վրաստանն ենք օրինակ բերում, որը ամենամեծ արդյունքներն ունեն, բայց այսօր այնտեղ, ցավոք սրտի, համաճարակը գլուխ է բարձրացնում, և արդեն որերորդ օրն է 170-ին մոտ հիվանդներ են լինում, շատ ավելի շատ, քան Հայաստանի Հանրապետությունում»,- ասաց նա:

Ալեն Սիմոնյանը նշեց, որ քննիչ հանձնաժողովի գործունեությանը միանշանակ դրական  է վերաբերվում: «Մենք մեր գործընկերներին պաշտպանելու խնդիր չունենք, մենք օբյեկտիվություն պարզելու խնդիր ունենք»,- ասաց նա և նշեց, որ իրենք քննադատությունն ընդունում են:

ԱԺ փոխնախագահը խնդրեց իրեն էլ ներառել հանձնաժողովի կազմում: «Ես կարծում եմ՝ նորմալ քննարկման ականատես կլինեմ և հարցեր ունեմ, որոնք կուզենամ բարձրաձայնել նաև հանրության առաջ որոշ մեր գործընկերների գործունեությունը բացահայտելու համար»,- ասաց նա:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել