armenpress.am:  Պետական եկամուտների կոմիտեի համար արտոնյալ գործարարներ չկան։ Գյումրիում լրագրողների հետ ունեցած ճեպազրույցում կառույցի կողմից «սիրելի օլիգարխներ ունենալու» մասին հարցին ի պատասխան այս մասին նշեց ՊԵԿ նախագահ Էդվարդ Հովհաննիսյանը։

«Հուսով եմ` դուք համոզվել եք, որ հատկապես վերջին երկու տարիներին ՊԵԿ-ի համար արտոնյալներ չկան, և դա մենք մեր աշխատանքով ապացուցել ու բազմիցս հիմնավորել ենք»,- ասաց ՊԵԿ նախագահը։

Կոմիտեն, նրա խոսքով, գործառույթներ է իրականացնում բոլոր այն տնտեսվարողների նկատմամբ, որոնց գործունեության վերաբերյալ ունենում է համապատասխան հիմք։ «Այս կամ այն շարժառիթներով, գործարարի անձով պայմանավորված, ՊԵԿ-ում վաղուց միջոցառումներ չեն նախաձեռնվում»,- վստահեցրեց Էդվարդ Հովհաննիսյանը: