Բանակցում ենք, որ կրկին հին տրանսպորտը կանոնավոր աշխատի, իսկ առաջացած խնդիրը մասնավոր էր. Շիրակի մարզպետը՝ 3 գյուղերի երեխաներին դասի չուղարկելու մասին |tert.am|
16:24 - 15 սեպտեմբերի, 2020

Բանակցում ենք, որ կրկին հին տրանսպորտը կանոնավոր աշխատի, իսկ առաջացած խնդիրը մասնավոր էր. Շիրակի մարզպետը՝ 3 գյուղերի երեխաներին դասի չուղարկելու մասին |tert.am|

tert.am: Շիրակի մարզի Սալուտ, Վարդաղբյուր և Հարթաշեն գյուղերի աշակերտների ծնողների բողոքն այն է, որ երեխաներին Մուսայելյան գյուղ տեղափոխող տրանսպորտային միջոցն այլևս պետք է ֆինանսավորվի վարչական ղեկավարների կարգավորումներով: Ծնողներից մեկը դեմ է այս տարբերակին, որի համար խնդիրներ են առաջացել: Այս մասին ասաց Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը՝ խոսելով մամուլում տարածված այն տեղեկության մասին, թե երեք գյուղի ծնողներ հրաժարվում են երեխաներին դպրոց ուղարկել, քանի որ դադարեցվել է աշակերտներին դպրոց տեղափոխող միկրոավտոբուսի գործունեությունը:

Մարզպետը հիշեցրեց, որ այդ բնակավայրերում երեխաներին կրթական ծառայություններ մատուցելու հնարավորություն չկա, այդ պատճառով աշակերտներն իրենց դասընթացներն անցնում են Մուսայելյան գյուղի դպրոցում և դրա համար տենդեռային հիմունքով փոխադրող միջոց էր ընտրվում, որի համար եղել է ֆիքսված վճար, որպեսզի երեխաներին դպրոց տեղափոխեն:

«Ժամանակին այդ գումարները դպրոցների միջոցով էին տրամադրվում և դպրոցներն էին անմիջապես կազմակերպում տրանսպորտի խնդիրը, հետո կարգը փոխվեց, գումարները փոխանցվում էին երեխաների ծնողներին, որպեսզի նրանք վճարեն:

Հիմա այդ ընկերությունը, որը շահագործել է այս ուղղությունը, պարզապես ասել է, որ ֆինանսական առումով իրեն այլևս ձեռնտու չէ նման պայմանով աշխատել: Այժմ կրթության բաժինը, տնօրենի և տրանսպորտային ծառայություն մատուցողի հետ քննարկում են խնդրի լուծման տարբերակները»,- ասաց նա և հավելեց, որ տեղի ունեցած փոփոխությունների արդյունքում տրանսպորին տրամադրվող վճարի գինը փոխվել է, որի արդյունքում էլ փոխադրող միջոցը հրաժարվել է աշխատել:

Նա նշեց, որ այս տրանսպորտային միջոցից օգտվում էին միայն տարրական դասարաններից բարձր աշակերտները և տրանսպորտային միջոցն ապահովվում էր նրանց գնալն ու գալը: «Այս ընթացքի համար Սարապատ խոշորացված համայնքի և վարչական ղեկավարների կողմից քննարկում է եղել, որ համատեղ կազմակերպվելու է աշակերտների տեղաշարժը Մուսայելյան գյուղի դպրոց, մինչև կունենանք վերջնական լուծում, այսինքն՝ այդ խնդիրը վարչական ղեկավարների կարգավորումներով պետք է տեղի ունենար, սակայն սա առաջացրել է բնակիչներից մեկի բողոքը»,-ասաց նա:

Շարունակությունը՝ tert.am-ում


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել