Դատախազությունը բողոքարկել է ֆուտբոլիստ Գոռ Մալաքյանին չկալանավորելու որոշումը |armtimes.com|
16:34 - 15 սեպտեմբերի, 2020

Դատախազությունը բողոքարկել է ֆուտբոլիստ Գոռ Մալաքյանին չկալանավորելու որոշումը |armtimes.com|

armtimes.com: Դատախազությունը ՀՀ վերաքննիչ դատարան է բողոքարկել «Փյունիկ» ակումբի ֆուտբոլիստ Գոռ Մալաքյանին չկալանավորելու մասին դատարանի որոշումը:

Այս մասին տեղեկացրեց դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արեւիկ Խաչատրյանը:

Գոռ Մալաքյանը, հիշեցնենք, մեղադրվում է իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու եւ խուլիգանություն կատարելու մեջ: Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը, դատավոր Դավիթ Հարությունյանի նախագահությամբ, սեպտեմբերի 3-ին մերժել է նրան կալանավորելու մասին քննիչի միջնորդությունը: Նույն արարքի կատարման մեջ մեղադրվում է նրա եղբայրը՝ Էդգար Մալաքյանը, որը սեպտեմբերի 3-ից կալանավորված է, նրա կալանավորման որոշումն էլ պաշտպանն է բողոքարկել Վերաքննիչ դատարան:

Ավելին՝ armtimes.com-ում


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել