Սա ծաղկաքաղի արդյունքում ձեւավորված քրեական գործ է. Ռոբերտ Քոչարյան |armtimes.com|
18:00 - 15 սեպտեմբերի, 2020

Սա ծաղկաքաղի արդյունքում ձեւավորված քրեական գործ է. Ռոբերտ Քոչարյան |armtimes.com|

armtimes.com: Մարտի 1-ի գործով ամբաստանյալ Ռոբերտ Քոչարյանի կարծիքով՝ իր վերաբերյալ դատարան ուղարկված քրեական գործը ծաղկաքաղի արդյունքում ձեւավորված գործ է:

Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում ընթացող դատական նիստին միանալով իր պաշտպանների միջնորդությանը՝ այս մասին հայտարարեց ինքը Քոչարյանը:

Հիշեցնենք՝ պաշտպանները միջնորդել են ՀՀ հատուկ քննչական ծառայությունից պահանջել եւ իրենց տրամադրել Մարտի 1-ի՝ նախաքննության փուլում գտնվող մայր գործի ողջ նյութերը՝ պնդումով, որ քննիչը դատարան է ուղարկել միայն մեղադրանքը հիմնավորող ապացույցները, իսկ հերքող ապացույցները չի ուղարկել:

Անդրադառնալով այս հանգամանքին՝ Ռոբերտ Քոչարյանն ասաց. «Այն խորհրդակցությունը, որը ես արել եմ փետրվարի 23-ին նախագահականում, հետեւանք էր ԵԿՄ-ում գործընթացների, դա էր քննարկվում, բայց այս քրեական գործում մեկ փաստաթուղթ չկա այն մասին, թե ԵԿՄ-ում ինչ էր կատարվում, հետեւանքի մասին կա, բայց թե ինչի համար է այդ խորհրդակցությունը եղել, դրա նյութը չկա, հիմա մենք ո՞նց հավատանք, որ այդպիսի նյութեր ընդհանրապես չեն եղել»:

Ռոբերտ Քոչարյանը նշեց, որ եթե չի սխալվում, գործի 80 հատորի մեջ առկա է ԱԱԾ-ից ընդամենը 3 նամակ եւ հարց բարձրացրեց՝ արդյո՞ք հավատալի է, որ այդպիսի իրադարձությունների դեպքում ԱԱԾ-ում կարող է լինել զրոյական փաստաթուղթ. «Նամակներից մեկը հետեւյալն է. փետրվարի 24, ասում են, որ կա որոշում քրեական գործ հարուցելու մասին սահմանադրական կարգը տապալելու հետ կապված, եւ կա նամակ, որ մարտի 2-ին այդ գործը փոխանցվում է դատախազությանը՝ 3 հատոր, մոտ 350 էջ. չկան, մենք այդ հատորներին ծանոթ չենք, հիմա փետրվարի 24-ից մինչ մարտի 1 որոշակի գործընթացներ են կատարվել»:

Ավելին՝ armtimes.com-ում


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել