Գյումրիի մանկապարտեզները վերսկսել են աշխատանքը.12-ական երեխաներով խմբեր են ձևավորվել |shantnews.am|
20:08 - 15 սեպտեմբերի, 2020

Գյումրիի մանկապարտեզները վերսկսել են աշխատանքը.12-ական երեխաներով խմբեր են ձևավորվել |shantnews.am|

shantnews.am: Արևիկ մանկապարտեզի բակում փոքրիկները  սահմանված  հեռավորությունը  պահպանելով ՝  առանց շփոթվելու և՛ ջերմաչափվում են, և՛ ձեռքերն  են ախտահանում։ Ոմանք բացի մանկապարտեզի ախտահանիչ լուծույթներից, նաև  ապահովության համար իրենց անձնական ալկոգելերից են օգտվում։

Ախտահանիչ լուծույթները  պարտադիր նաև խմբասենյակներում են, իսկ սեղանները դասավորված են այնպես, որ երեխաները երկուսով նստեն։ Արևիկ մանկապարտեզն ունի  72 երեխա, բայց հաճախելու է կեսը , 3 խումբ է ձևավորվել։ 12 երեխայով և առավելագույնը  5 խումբ ձևավորելու թույլտվություն ունեն։ Գյումրիի 22 մանկապարտեզների համար  սա միակ պարտադիր պայմանը չէ, ավագ խմբի սաների դեպքում պարտադիր է նաև դիմակ կրելը։

Մանկապարտեզում բացի սանիտարահիգիենիկ պահանջներից նաև սննդի ապահովման հարցն է կարգավորվել։ Այսօրվանից  աշխատում են  մատակարար ընկերությունների հետ այնպես ինչպես աշխատել են՝ պայմանագրերով։ Միայն թե պատվերները գրանցում են քիչ թվով սաների համար, իսկ սնունդը հատուկ փաթեթավորումներով են ստանում։

Թե ինչքան գումար կծախսվի սննդի ու կոմունալ ծախսերի համար, մանկապարտեզներում ամսական  հաշվարկներ նոր են անելու։ Վարձավճարների չափ  չի փոխվել։

Առավել մանրամասն՝ shantnews.am-ում


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել