Ասիական զարգացման բանկը Հայաստանում կանխատեսում է ՀՆԱ-ի 4% անկում |civilnet.am|
22:01 - 15 սեպտեմբերի, 2020

Ասիական զարգացման բանկը Հայաստանում կանխատեսում է ՀՆԱ-ի 4% անկում |civilnet.am|

civilnet.am: Ասիական զարգացման բանկը (ԱԶԲ) Հայաստանում 2020-ին կանխատեսում է 4% անկում՝ ապրիլին կանխատեսած 3,5 տոկոս անկման փոխարեն։ Այս մասին նշվում է ԱԶԲ-ի այսօր հրապարակած զեկույցում։

Սպասվում է, որ Հայաստանում ՀՆԱ-ի աճը կավելանա՝ 2021-ին հասնելով 3,5%-ի։ COVID-19-ի պայմաններում մեկ տարի առաջ գրանցված 7% ՀՀ տնտեսական աճը դադարեց՝ այս տարվա առաջին կեսին կրճատվելով 5,7%-ով։ ՀՀ-ի համար գնաճի կանխատեսումը ապրիլի 2,8%-ից իջեցվել է 1,4%-ի այս տարի՝ պայմանավորված ներքին և արտաքին թույլ պահանջարկով, նավթի ցածր գնով և բավականին կայուն փոխարժեքով։

«ՀՀ տնտեսության վրա COVID-19-ի ունեցած լիարժեք ազդեցությունը դեռևս պետք է ամբողջությամբ գնահատել, սակայն COVID-19-ի արդյունքում գլոբալ ցնցումը սպասվում է մինչև 2020-ի տարեվերջ, որն էլ կհանգեցնի առևտրի, դրամական փոխանցումների և զբոսաշրջության հետագա թուլացման»,- ասել է ԱԶԲ երևանյան գրասենյակի տնօրեն Պաոլո Սպանտիգատին։ 

ԱԶԲ-ի այսօր հրապարակած զեկույցի համաձայն՝ վերջին գրեթե վեց տասնամյակների ընթացքում զարգացող Ասիայի տնտեսություններն այս տարի առաջին անգամ կկրճատվեն, սակայն վերականգնումը կվերսկսի հաջորդ տարի, երբ տարածաշրջանը սկսի դուրս գալ թագավարակի համավարակի (COVID-19)  հասցրած տնտեսական ավերածություններից։ 

Ասիական զարգացման հեռանկարները 2020-ի թարմացման շրջանակներում զարգացող Ասիայի համար այս տարի կանխատեսվում է -0,7% ՀՆԱ աճ, որը 1960-ականների սկզբներից ի վեր առաջին բացասական աճը կլինի։ Աճը կհասնի 6,8%-ի 2021-ին։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել