Խորհրդարանը Յոսհիդե Սուգային հաստատեց որպես Ճապոնիայի նոր վարչապետի

 |armenpress.am|
10:22 - 16 սեպտեմբերի, 2020

Խորհրդարանը Յոսհիդե Սուգային հաստատեց որպես Ճապոնիայի նոր վարչապետի |armenpress.am|

armenpress.am: Ճապոնիայում կառավարող Լիբերալ-դեմոկրատական կուսակցության (ԼԴԿ) նոր նախագահ Յոսիհիդե Սուգան սեպտեմբերի 16-ին հաստատվել է երկրի վարչապետի պաշտոնում: Նրա թեկնածությունը պաշտպանել է խորհրդարանի հանգուցային ստորին պալատի պատգամավորների մեծամասնությունը, պալատ, որը Սահմանադրությանը համապատասխան վճռական խոսք ունի կառավարության ղեկավար ընտրելիս: Քվեարկությունն ուղիղ եթերով հեռարձակվել է օրենսդիր մարմնի կայքում:

Սուգան ընտրվել է վեստահորեն. նրա օգտին է քվեարկել ստորին պալատի 462 պատգամավորներից 314-ը: Նա ձայների մեծամասնություն է ստացել նաեւ վերին պալատում: Առաջիկա ժամերին Սուգան պետք է հայտարարի իր կաբինետի կազմը: Սպասվում է, որ հանգուցային պաշտոնների մեծ մասը կպահպանեն այն նախարարները, որոնք մտնում էին Սինձո Աբեի վերջին կառավարության կազմի մեջ:

Մասնավորապես, իրենց պաշտոնները կպահպանեն արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Տոսիմիցու Մոտեգին, ֆինանսների նախարարության ղեկավար Տարո Ասոն, պետական հողերի, ենթակառուցվածքի, տրանսպորտի եւ զբոսաշրջության նախարար Կաձույոսի Ակաբան, ինչպես նաեւ Տոկիոյում Օլիմպիական եւ Պարաօլիմպիական խաղերի պատասխանատու նախարար Սեյկո Հասիմոտոն եւ տնտեսության վերականգնման նախարար Յասուտոսի Նիսիմուրան: Վերանշանակում կստանա նաեւ էկոնոմիկայի, առեւտրի եւ արդյունաբերության նախարար Հիրոսի Կաձիյաման, որը կառավարությունում պատասխանատու է Ռուսաստանի հետ տնտեսական կապերի զարգացման համար:

Ինչ վերաբերում է պաշտպանության նախարար Տարո Կոնոյին, ապա նա կթողնի իր պաշտոնը, իսկ նրա տեղը կզբաղեցնի Նոբուո Կիսին՝ Աբեի կրտսեր եղայրը, որն ավելի վաղ արտաքին գործերի փոխնախարար էր: Կոնոյին պետք է նշանակեին վարչական գործերի եւ հաղորդակցումների նախարար, սակայն արդյունքում որոշում են ընդունել նրան տալ պետնախարարի պաշտոնը, որը պատասխանատու է պետական ծառայության բարենորոգումների իրականացման համար, հաղորդել է ՏԱՍՍ-ը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել