26 տարի առաջ եղած մահվան ելքով միջադեպի համար մեղադրանք է առաջադրվել նախկին պատգամավոր Հրանտ Գրիգորյանին |hetq.am|
12:19 - 16 սեպտեմբերի, 2020

26 տարի առաջ եղած մահվան ելքով միջադեպի համար մեղադրանք է առաջադրվել նախկին պատգամավոր Հրանտ Գրիգորյանին |hetq.am|

hetq.am: Նոր երևան եկած հանգամանքով Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարան է ուղարկվել Վճռաբեկ դատարանում գտնվող քրեական գործը, որով մեղադրյալի աթոռին է հայտնվել ԱԺ նախկին պատգամավոր Հրանտ Գրիգորյանը:

Մեղադրանքն առաջադրվել է 1961թ. ընդունված քրեական օրենսգրքի 259.1 հոդվածի Բ կետով, որը վերաբերում է զենքին, ինչպես նաև շրջապատի համար մեծ վտանգ ներկայացնող զինամթերքի, պայթուցիկ, ռադիոակտիվ և այլ նյութերի ու առարկաների հետ վարվելու կանոնների խախտմանը, եթե դրա հետևանքով մարմնական վնասվածքներ են պատճառվել մի քանի անձանց կամ մահացել է տուժողը:

Հրանտ Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա ծառայելով N զորամասում, որպես վաշտի հրամանատարի տեղակալ՝ կոչումով ավագ լեյտենանտ, 1994թ. ապրիլի 16-ին ժամը 21-ի սահմաններում ոգելից խմիչք օգտագործած վիճակում վիճաբանության, այնուհետև քաշքշոցի ու կռվի մեջ է մտել Էջմիածնի էլեկտրոցանցի տնօրեն Նորիկ Կարապետյանի հետ: Խախտելով զենքի հետ վարվելու կանոնները՝ իրեն ամրացված «Մակարով» տեսակի ատրճանակով Հ. Գրիգորյանը կրակ է արձակել օդ, այնուհետև ստանալով հարված վայր է ընկել և շարունակել անկանոն կրակել տարբեր ուղղություններով: 

Հրանտ Գրիգորյանի արձակած կրակի հետևանքով Մհեր Պողոսյանը ստանալով կյանքի համար վտանգավոր երկու գնդակային հրազենային վնասվածքներ, հիվանդանոցում մահացել է: Մեղադրանքի համաձայն՝ Հրանտ Գրիգորյանը գործով չպարզված ոմն Վաչոյի հետ դեպքի վայրից դիմել է փախուստի վերջինիս «Նիվա» մակնիշի ավտոմեքենայով:

Հրանտ Գրիգորյանի նկատմամբ խափանման միջոց չի ընտրվել:

Շարունակությունը՝ hetq.am-ում։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել