Խաղողագործները փակել էին Երևան-Երասխ ճանապարհը․ նրանք դժգոհ են բերքի մթերման գնից |24news.am|
12:59 - 16 սեպտեմբերի, 2020

Խաղողագործները փակել էին Երևան-Երասխ ճանապարհը․ նրանք դժգոհ են բերքի մթերման գնից |24news.am|

24news.am: Արարատի մարզի Շահումյան համայնքի բնակիչներն փակել են Երևան-Երասխ մայրուղին՝ բողոքելով, թե խաղողի մթերման գները ցածր են, ուստի չեն կարողանում մթերում անել։ 

Ըստ ցուցարարների՝ եթե իմանային՝ մթերում իրականացնողից գործարանը վերցնելու է ոչ թե 150, այլ 100 դրամով, վարկ չէր վերցնի:

Խնդրի լուծման համար ցուցարարները պահանջում են հանդիպում պատկան մարմինների հետ՝ միաժամանակ նշելով, որ խնդիրը կարող է լուծվել, եթե խաղողի մթերումը Վրաստանում կազմակերպվի պետական մակարդակով։

«Ժողովուրդը վարկեր է վերցրել, Ռուսաստան չեն գնացել, մնացել ու մշակել են։ Եթե մեր մթերման ինքնարժեքը 100 դրամ է, ո՞նց վարկ մուծեմ։ Ենթադրենք, որ մի կերպ ինքնարժեքը հանեցինք, բա ինչո՞վ գոյատևենք»,- ասել է ակցիայի մասնակիցներից մեկը։

Մոտ 1,5 ժամ տևած ցույցից հետո Արարատի մարզի ոստիկանների բանակցություններից արդյունքում ճանապարհը ժամանակավորապես բացվել է, սակայն գյուղացիները պնդել են, որ եթե խնդիրը չլուծվի, ճանապարահը կրկին փակելու են։ 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

comment.count (0)

Մեկնաբանել