Դուք ասել եք, որ ոչ թե դուք եք իշխանության եկել, այլ ժողովուրդը, հիմա այդ իշխանությանը ոստիկանները փողոցներում անարգում են. Էդմոն Մարուքյանը՝ իշխանությանը
 |tert.am|
13:04 - 16 սեպտեմբերի, 2020

Դուք ասել եք, որ ոչ թե դուք եք իշխանության եկել, այլ ժողովուրդը, հիմա այդ իշխանությանը ոստիկանները փողոցներում անարգում են. Էդմոն Մարուքյանը՝ իշխանությանը |tert.am|

tert.am: Արդեն որերորդ անգամն է՝ տեսանյութ է տարածվում, որ ոստիկանությունը բռնի ուժով քաղաքացիներին, որոշ դեպքերում կանանց, լացացնելով, բերման են ենթարկում Ոստիկանության բաժանմունքներ ու ասում են՝ դիմակ չդնելու պատմություն է: Այս մասին Ազգային ժողովում վարման կարգով ելույթ ունենալով՝ ասաց «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:

«Հիմա լավագույն դեպքում Ոստիկանությունը կարող է տուգանել, ես նախ դատապարտում եմ այս ոչ իրավաչափ քայլերը և կոչ եմ անում, և ձեզ եմ կոչ անում, պարոն Միրզոյան, Դուք էլ միանաք այդ կոչին, որ պահանջենք նշանակեն ծառայողական քննություն նման իրավիճակում, սա խայտառակություն է: Դուք ասել եք, որ դուք իշխանության չեք եկել, այլ ժողովուրդն է եկել իշխանության, հիմա այդ իշխանությանը փողոցներում նման ձևով անարգում, նրանց իրավունքները ոտնահարում են, ես դա անընդունելի եմ համարում և կոչ եմ անում Դուք էլ՝ որպես ԱԺ նախագահ, դատապարտեք դա»,-ասաց նա:

«Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը նշեց, որ դատապարտելուց առաջ պետք է հասկանալ, թե ինչ է եղել: «Բոլոր փաստերով իրականացվում է ծառայողական քննություն, և քննության արդյունքներից հետո մենք կարող ենք որևէ բան դատապարտել կամ չդատապարտել: Նախօրոք ասեմ, որ բոլոր տեսանյութերում այդ նկարագրված իրավիճակները շատ կարճ, հատուկ սարքած, մոնտաժված տեսանյութեր են, և նախապատմությունը ոչ մեկ չգիտի, թե ինչ է եղել, ինչպիսի դիմադրություն են ցույց տվել Ոստիկանությանը»,- ասաց նա և կոչ արեց սպասել ծառայողական քննությանը:

Շարունակությունը՝ tert.am-ում։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել